00:00:00

Ինչու են խուզարկել Վաղարշապատի ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի անդամների տները. Հակակոռուպցիոն կոմիտե

11:33, 18 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի 5 անդամի մեղադրանք է ներկայացվել։ 

«Ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։ Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ»,- Irakanum-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Երեկ «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորած Սևակ Խաչատրյանը հայտնել էր, որ  Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ է տեղի ունենում: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր