00:00:00

Հստակ ինֆորմացիա չի եղել, մենք չենք իմացել, որ պшտերազմ պետք է սկսվի․ Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պшտերազմի մասին

15:57, 16 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

Մտահոգություն միշտ եղել է, բայց հստակ ինֆորմացիա չի եղել, մենք չենք իմացել, որ պատերազմ պետք է սկսվի։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի մասին։

«Պատերազմը սկսվելուց մի քանի օր առաջ ես եղել եմ Ղարաբաղում, հանդիպել եմ թե զինվորականների, թե նախագահ Արայիկ Հարությունայի հետ։ Նա ասում էր՝ վտանգ միշտ էլ կա, տեսնում ենք զորքերի տեղաշարժ, բայց ոչ մի ինֆորմացիա չկար պատերազմ սկսելու մասին: Եղել է իրավիճակ, որ մեր կողմն ասել է՝ տեսնում ենք տեղաշարժ, բայց մեր որոշ գործընկերներ ասել են՝ չկա նման բան։ Մենք չենք իմացել, ինձ արթնացրել են, ասել են պատերազմը սկսվել է, ես չեմ հավատացել»,-նշել է նա։

Նյութը՝ tert.am-ի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր