00:00:00

Ես քեզ ոչ մի անգամ լուրջ չեմ տեսել. Նիկոլ Փաշինյանը՝ մարտունեցի իր երկրպագուին

13:00, 16 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում էր Սուրբ և անմահ պատարագի։

Պատարագից հետո նրան միացան քաղաքացիներ, ողջունեցին, կրկին ծափահարեցին։

Մարտունիից Փաշինյանի երկրպագուն հատուկ հասել էր Խաչիկ գյուղ։

«Փաշինյան ջան, մեռնեմ կյանքիդ»,- ասաց նա։

«Դու որտեղի՞ց ես»,- հետաքրքրվեց Փաշինյանը, նա էլ պատասխանեց՝ Մարտունուց։

«Ես քեզ ոչ մի անգամ լուրջ չեմ տեսել»,- անկեղծացավ Փաշինյանը։

«Ես անլուրջ մարդ եմ»,- ի պատասխան՝ ասաց մարտունեցին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր