00:00:00

Իշխանությունն ընտրություններից առաջ ԶԼՄ-ների դեմ նոր օպերացիաներ է պլանավորել

11:59, 16 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի դեմ իշխանական հարձակումն ամբողջությամբ տեղավորվում է ազատ խոսքի, ընդդիմախոսների և սկզբունքներ ունեցողներ անձանց դեմ համակարգային գրոհների շրջանակներում, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

Ըստ նրա՝ հասկանալի է, որ հարցը ոչ թե կոնկրետ հրապարակումն է, այլ այն, որ ռեժիմը առիթ է փնտրում լրատվամիջոցներին, նրա խմբագիրներին և լրագրողներին թիրախավորելու համար:

 

«Այն իշխանությունը, որը պատասխանատու է իր քարոզչամիջոցներով ամենօրյա կեղծիքի, զրպարտության և վիրավորական կոնտենտի համար, խոսում է ԶԼՄ-ների ոլորտի էթիկայի կամ հրապարակվող կեղծիքի մասին:

 

Սաթիկ Սեյրանյանը լրատվական դաշտի այն դեմքերից է, ով ունի հստակ սկզբունքներ ու օրվա իշխանության տարաբնույթ ճնշումների և հարձակումների պայմաններում շարունակում է հարթակ տրամադրել այն գործիչներին, փորձագետներին, դեմքերին, ովքեր իշխանությունից տարբերվող տեսակետներ ունեն:

 

Ակնհայտ է, որ սա ԶԼՄ-ների դեմ իրականացվող արշավի եզակի դեպք չէ և իշխանությունն ընտրություններից առաջ նոր օպերացիաներ է պլանավորել»,- ընդգծել է Աբրահամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր