00:00:00

Վերջապես մահվան շունչը մեր երկրից դուրս պետք է հանենք և կարողանանք համընդհանուր միասնականություն ձևավորել. Խաչիկ Մանուկյան

10:52, 16 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Ուզում եմ հավատալ, որ համահայկական զարթոնքը լինելու է Վաղարշապատում, քվեարկելուց հետո լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը։

«Պետք է  կարողանանք ամեն ինչն այնպես հսկել, որ իշխանությունների խարդախությունները չգործեն կամ զգալի ազդեցություն չունենան»,-ասաց Խաչիկ Մանուկյանը։

Նա ասաց, թե քարոզարշավը խաղաղ է ընթացել.

«Եթե ՔՊ-ի պարագլուխները չխանգարեին, ավելի հանգիստ կանցներ։ ՔՊ-ականները հասկանում են, որ որ պահին իշխանությունը կորցնեն, հայտնվելու են արդարադատության առաջ, իսկ այդ արդարադատությունը լինելու է օրենքի ամբողջ խստությամբ։ Մեր ազգն արթնանում է և մերժում ՔՊ-ին, նրանց, ովքեր դագաղներով են եկել։ Վերջապես այդ մահվան շունչը մեր երկրից դուրս պետք է հանենք և կարողանանք համընդհանուր միասնականություն ձևավորել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր