00:00:00

Հենց խաղաղության ճանապարհն այն ճանապարհն է, որով մեզ առաջնորդում է Աստված․ Փաշինյան

14:53, 15 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանի Հանրապետության աղոթքի նախաճաշ միջոցառումն Աստծու և մարդու կամ մարդու և Աստծու հարաբերությունների մասին է և շատ կարևոր է, որ Աստծու և մարդու հարաբերություններն արտահայտություն գտնեն նաև Աստծո և պետության հարաբերություններում:

Անդրադառնալով Միացյալ Նահանգների աղոթքի նախաճաշին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության գործընթացը երկու աղոթքի նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է: Ըստ վարչապետի՝ սա թերևս ինչ-որ հոգևոր նշանակություն և իմաստ ունի:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին՝ ներկա գտնվելու և Աստծո լեզվով խոսելու համար: «Երեկվա և այսօրվա անցկացրած ժամերն այս ձևաչափում շատ մեծ հոգևոր լիցք և էներգիա են տալիս փորձելու շարունակել այն ճանապարհը կամ վերստուգելուց, համոզվելուց հետո փորձելու հավատարիմ լինել այդ ճանապարհին, և համոզված լինել, որ բոլորս՝ ես, մեր Կառավարությունը, մեր պետությունը, կառավարող թիմը, ընդհանրապես մեր երկրի բոլոր քաղաքացիները քայլում ենք այն ճանապարհով, որով մեզ առաջնորդում է Աստված: Եվ կարծում եմ՝ հենց խաղաղության ճանապարհն այն ճանապարհն է, որով մեզ առաջնորդում է Աստված»,- ասել է վարչապետը՝ իր խոսքն ամփոփելով 31-րդ Սաղմոսով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր