Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների քպ-ական նախարար Դավիթ Խուդաթյանը, ինչպես երևում է համացանցում տարածված տեսանյութից, խախտել է Վաղարշապատի համայնքում ընտրությանը նախորդող լռության օրն ու արդեն գիշերը 00:00-ից հետո հօգուտ իրենց թիմակից Արգիշտի Մեխակյանի գրառում արել:
Հիշեցնենք, որ նախորդող օրերին նույնպես ընդդիմադիր ուժերը հայտնում էին ճնշումների և ադմինիստրատիվ ռեսուրս կիրառելու մասին, որոնց թվում էր մանկապարտեզների և դպրոցների տնօրեններին աշխատանքից ազատելու դեպքերը: Իբրև ցցուն օրինակ նշվում է նախընտրական առաջին օրը Արմավիրի մարզի Դողս գյուղում տեղի ունեցած բարեգործական միջոցառումը, որտեղ թանկարժեք նվերներ էին բաժանվում գյուղի բնակիչներին։
Խոսվում է նաև նախընտրական օրերին բնակիչների տների տանիքների ակտիվ վերանորոգման, գիշերով ասֆալտ անելու և այլ դեպքերի մասին: