00:00:00

Ստվերային շրջանառությունը և ատկատների մեխանիզմները դարձել են բոլորի կոլմից հայտնի իրողություններ. Մանուկյան

12:00, 15 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Առողջության պարտադիր ապահովագրությունը կարող է լինել մեր երկրի համար ռազմավարական քայլ, բայց միայն այն դեպքում, երբ համակարգը մաքուր է և ազնիվ։ Այս մասին գրել է «Արմենիա 2026» շարժման հիմնադիր Նարեկ Մանուկյանը։

«Քաղաքացին պետք է անհրաժեշտ պահին ցանկացած բժշկական ծառայություն ստանա անվճար, որովհետև վճարումներն արվում են նախօրոք՝ իր կամ պետության կողմից։ Սա է իրական պարտադիր ապահովագրական համակարգի տրամաբանությունը։

Բայց այսօր ունենք մի այլ իրականություն:
 
Առողջապահության ոլորտում տարիներ շարունակ գործող ստվերային շրջանառությունը և ատկատների մեխանիզմները դարձել են բոլորի կողմից հայտնի իրողություններ, որոնց մասին բոլորը գիտեն, բայց չեն խոսում։
Այս պայմաններում պարտադիր ապահովագրություն ներդնելը ոչ թե բարեփոխում է, այլ քաղաքացուց հերթական դրամագողացման սխեմա։
 
Քաղաքական ճշմարտությունը դաժան է, բայց պարզ․ առանց առողջապահության համակարգի ամբողջական մաքրման, պարտադիր ապահովագրությունը դառնում է PR-շոու, ոչ թե պետության կողմից իրականացվող իրական բարեփոխում»,– գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր