00:00:00

«Մեր ձևով» շարժումը Վաղարշապատի առաջիկա ընտրություններին աջակցում է բոլոր այն ուժերին, որոնք դեմ են Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը

21:52, 14 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

«Մեր ձեւով» ժողովրդական շարժման ներկայացուցիչները համացանցում կոչ են անում Վաղարշապատ համայնքի բնակիչներին անպայման մասնակցել կիրակի կայանալիք օրը նոյեմբերի 16-ին կայանալիք համայնքային ընտրություններին:

Մասնավորապես, շարժման անդամները ֆլեշմոբ ակցիա են իրականացնում կոչ անելով մերժել իշխող Քաղաքիացիական պայմանագիր կուսակցությանը և ՔՊ «արբանյակ» կուսակցություններկին և ձայնը տալ իրական ընդդիմության թեկնածուներին:

Հիշեցնենք, հոկտեմբերի 19-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը շարժման կողմից դեպի Մայր Աթոռ կազմակերպված ուխտագնացությունից հետո նշել էր, որ «Մեր ձևով» շարժումը Վաղարշապատի առաջիկա ընտրություններին աջակցում է բոլոր այն ուժերին, որոնք դեմ են Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր