Եվրամիությունը Ուկրաինային կտրամադրի մոտ 6 միլիարդ եվրո լրացուցիչ ֆինանսական օգնություն, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում։ Միջոցները ներառում են վարկ, որը պետք է մարվի ԵՄ-ում սառեցված ռուսական պետական ակտիվներից ստացված տոկոսային եկամուտների, ինչպես նաև Ukraine Facility ծրագրի միջոցներից։
Զուգահեռաբար Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ուկրաինայի համար երկարաժամկետ ֆինանսավորման նոր տարբերակներ, հայտնում է Bild-ը։ Ֆոն դեր Լայենը կրկին պաշտպանել է սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը՝ հանձնաժողովի առաջարկած սխեման անվանելով «ամենաարդյունավետ ուղին»։
ԵՄ երկրները դեռևս չեն կարողացել միաձայն աջակցել այս մեխանիզմին, և պետությունների ղեկավարները Եվրահանձնաժողովին հանձնարարել են պատրաստել այլ տարբերակներ ևս, որոնք կներառեն այլընտրանքային ֆինանսավորման սխեմաներ։ Քննարկումները կշարունակվեն առաջիկա շաբաթներին։