00:00:00

Գործ ունենք ակնհայտ ընտրողական վերաբերմունքի հետ, որը հիմք է տալիս խոսել քաղաքական դրդապատճառներով հետապնդման մասին. Բորիս Նավասարդյանը՝ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքի մասին

18:34, 14 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Երևանի մամուլի ազգային ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն անդրադարձել է «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանավորմանը։

 

«Անկախ նրանից՝ հանդիսանում են արդյոք Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկ Սամսոնյանը մեր «սրտի բլոգերներ», թե տեղեկատվական միջավայրը պխտորողներ, անկախ նրանից, ինչպիսի իրավական գնահատական այս անգամ կտրվի իրենց ներկայացվող մեղադրանքներին դատարանի կողմից, ցանկացած ողջամիտ անձ չի կարող ժխտել, որ

 

- Իրավապահների կողմից իրականացված օպերատիվ գործողությունները ընդունելի չեն իրենց բնույթով եւ խստությամբ,

 

- համոզված եմ՝ չկան միամիտներ, ով կհավատան, թե իրավապահները սեփական նախաձեռնությամբ, առանց հրահանգավորման թույլ են տվել չարաշահումներ, 

 

- խափանման միջոցի ընտրությունը որեւէ առումով արդարացված չէ, քանի որ դժվար է պատկերացնել՝ ինչպես կասկածյալները կարող են խոչընդոտել նախաքննության գործընթացին, եթե չլինեն անազատության մեջ։ Այսինքն՝ հերթական անգամ առերեսվում ենք խափանման միջոցը պատժի միջոցի վերածելու արատավոր պրակտիկային,  

 

- միջոցների կիրառման առումով գործ ունենք ակնհայտ ընտրողական վերաբերմունքի հետ, որը հիմք է տալիս խոսել քաղաքական դրդապատճառներով հետապնդման մասին,

 

- լեգիտիմ են ենթադրությունները, որ իրավապահների գործողությունները պայմանավորված են Վ. Սաղաթելյանին եւ Ն. Սամսոնյանին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցով եւ դրան հետեւած աղմկոտ ու քաղաքավարությունից հեռու արձագանքներով,

 

- դեմագոգիա կլինի այս գրառումն ընկալելը որպես «պաշտպանություն քֆուրչիների»՝ խոսքը իրավունքի պաշտպանության մասին է, որը վերաբերում է բոլորիս՝ անկախ քաղաքական կամ մասնագիտական համակրանքներից եւ հակակրանքներից»,- գրել է Նավասարդյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր