00:00:00

Արմեն Գրիգորյանը Գերտ Յան Կուպմանի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

17:26, 14 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Նոյեմբերի 14-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր քարտուղար Գերտ Յան Կուպմանի հետ։ Հայտնում է ԱԽ գրասենյակը։

 

Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը և կարևորել Եվրոպական միության, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի միջև տնտեսական և տրանսպորտային ուղիների ընդլայնման անհրաժեշտությունը: Վերոնշյալի համատեքստում առանձնացվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և քննարկվել վերջինիս շրջանակում Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության խորացման հեռանկարները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր