Խորհրդային Միության 1926 թ․ քարտեզով Հայաստանի տարածքում անկլավներ չեն եղել։ Այս մասին իր տելեգրամյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Ուստի «անկլավի» անվան տակ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից որևէ հողակտոր Ադրբեջանին հանձնելը պետական հանցագործություն է։
Ադրբեջանը որևէ իրավական փաստաթուղթ չունի, որով կարող է հիմնավորել, որ ՀՀ տարածքում կան իրեն պատկանող անկլավներ»,-նշել է նա։