Հայաստանի արտաքին պարտքի աճի պատճառներից մեկը սպառազինությունների գնումն է: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` բյուջեի նախագծին նվիրված ելույթի ժամանակ։
Նա, մասնավորապես, նշեց. «Մեզ ասում են՝ արտաքին պարտքը հասել է 8 միլիարդի, հարցնում են՝ ի՞նչ ենք արել էդ գումարներով։ Չէի ուզում ասել, բայց կասեմ՝ մենք զենք ենք առել։ Զենք ենք առել։ Պարտքո՞վ ենք զենք առել։ Այո՛, պարտքով ենք զենք առել։ Ինչի՞։ Որովհետև շատ ա պետք եղել ու միանգամից»։
Վարչապետը դարձյալ հիշեցրեց, որ ցանկացողները կարող են դիմել համապատասխան էլեկտրոնային փոստով ու գնալ, տեսնել այդ զենքերը։
Նա շեշտեց, որ նույնիսկ կարող են համեմատել նախկինում գնված զենքերը ու իրենց օրոք ձեռք բերվածները։
Փաշինյանի խոսքով՝ գնապիտակներն էլ կկպցնեն այդ զենքերի վրա, որպեսզի մարդիկ իմանան՝ որն ինչ արժե։