00:00:00

Ի սեր մեր հայրենիքի ազատագրության՝ Վաղարշապատում ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խունտային. Միքայել Սրբազան

20:12, 13 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ՔԿՀ-ից ուղերձով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև․

«Մեզ համար հարազատ Վաղարշապատ համայնքի շատ սիրելի բնակիչներ,
լուրջ և պատասխանատու ընտրություն եք կատարելու առաջիկա կիրակի, որից կախված է ոչ միայն մեր հոգևոր մայրաքաղաքի հոգևոր և քաղաքական անվտանգությունը, այլև մեր ողջ երկրի հետագա ընթացքի ուղղվածությունը մինչև գալիք համապետական ընտրություններ։

Այս առումով մեր հորդորն է, որ ի սեր մեր հայրենիքի ազատագրության գործող հակազգային և հակահայկական իշխանություններից, ձեր ընտրական իրավունքի իրացման բարձր գիտակցությամբ ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խունտայի նկատմամբ, ընդդիմադիր ցանկացած ուժին ձեր տված քվեով՝ ի պատիվ հոգևոր վերածնունդ ապահովող Վաղարշապատի։

Աստված պահապան ձեզ և բոլորիս
13․11․25
140-րդ օր ապօրինի ազատազրկման»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր