00:00:00

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Կիպրոս

16:52, 13 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրա խորհրդական Տաթևիկ Պետրոսյանը և օգնական Սևակ Ղահրամանյանը երեք օրով գործուղվում են Կիպրոսի Հանրապետություն։

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝

1․Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով` Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Տաթևիկ Պետրոսյանին և օգնական Սևակ Ղահրամանյանին 2025 թվականի նոյեմբերի 18-20-ը ներառյալ գործուղել Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա)։

2․Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել պատվիրակության անդամների գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը (գիշերավարձը՝ փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա)։

3․Ընդունել ի գիտություն, որ Արմեն Գրիգորյանի և Տաթևիկ Պետրոսյանի գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

4․Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր