00:00:00

ՀԺՄ-ն կոչ է անում հանրային հարթակից բացառել հայհոյանքը, իրավապահներին՝ իրավիճակը գնահատել ադեկվատ

16:31, 13 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Տեղին է նշել, որ արդեն 7 տարի՝ իշխանության գալու օրվանից, այս իշխանությունն աչքի է ընկել ընդդիմախոսների հասցեին հնչեցրած սանձարձակ սպառնալիքներով ու լկտի հայհոյանքներով. «ականջներդ, լեզուդ կկտրեմ», «կփռեմ ասֆալտին», «բորդյուր կլիզեք ու ասֆալտ կուտեք», «կծեփեմ պատերին», «ձեզ սպասվում է ասֆալտի դիետա», «կշինեմ»… Սրանք 2021թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին մուրճով գնացող ու ընդդիմադիրներին լկտի բառապաշարով սպառնացող իշխանության ոչ նորմատիվային խոսույթի ոչ լրիվ ցանկն է:

 

Հիշեցնենք, որ Հայաստանում քաղաքական և քրեական հետապնդումների են ենթարկվում նաև շարքային քաղաքացիները՝ սոցիալական ցանցերում (Ֆեյսբուքում, ևս) ոչ իշխանահաճո գրառումների համար:

 

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում հանրային հարթակից առհասարակ բացառել հայհոյանքը, իսկ իրավապահներին՝ իրավիճակը գնահատել ադեկվատ, գործել օրենքի շրջանակներում ու առնվազն պահելով արդար դատաքննության ու օրենքի հավասարության սկզբունքը:

 

Հայաստանի ժուռնալիստների միությունն ահազանգ հնչեցնելով՝ արձանագրում է. քրեական փաթեթավորմամբ քաղաքական այս հետապնդումները, բռնաճնշումները, տեռորն ու ամենաթողությունը, ցուցադրական ձերբակալություններն ու դրանք նկարահանելն ատելություն, անհանդուրժողականություն սերմանող քայլեր են, հասարակությունը պառակտող գործողություններ, որոնք ուղղված են ոչ միայն ազատ խոսքի և կարծիքի արտահայտման դեմ, այլև նպատակ ունեն հասարակության մեջ տարածել վախի մթնոլորտ ու ահաբեկել մարդկանց:

 

Հայաստանի իշխանությունների նման գործողությունները, յուրայինների, իրենց թիմակիցների լիակատար անպատժելիությունը, «բեսպրեդելը» շատ վտանգավոր զարգացումների կարող են հանգեցնել:

 

Միջազգային մեր գործընկերներին՝ լրագրողական, խոսքի ազատության, մամուլի ազատության, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, դիվանագիտական կառույցներին կոչ ենք անում դատապարտել տեղի ունեցածը, հետևողական լինել և կանխել ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական ընդդիմախոսների, այլակարծության, խոսքի ազատության դեմ ուղղված գործողությունները, աչք չփակել ընտրովի արդարադատության և կրկնակի ստանդարտների պրակտիկայի վրա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր