00:00:00

ԱԱԾ դիմակավորված անձինք խուզարկում են Վազգեն Սաղաթելյանի տունը․ փաստաբանին ներս չեն թողնում

05:18, 13 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է.

«ԱԱԾ դիմակավորված անձինք, քննիչի մասնակցությամբ, խուզարկություն են իրականացնում Վազգեն Սաղաթելյանենց տանը: Ես, որպես փաստաբան, մի քանի անգամ պահանջեցի, որ ներս թողնեն, սակայն ներսից քննիչը հրահանգեց համբերել...

Դե ի՞նչ ասեմ, տղերք, համբերել ես հաստատ գիտեմ: Համբերելու եմ մինչեւ ձեր պատասխանատվության ժամը»։

Ավելի վաղ փաստաբանը գրել էր, որ քննիչները տեղյակ են, որ փաստաբանն է սպասում, բայց դուռը չեն բացում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր