ԱԺ-ում այսօր ընթացող 2026 թվականի բյուջեի օրինագծի քննարկումը անսպասելի ընդհատվեց 20 րոպեով։ ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պետք է զեկույցով հանդես գար որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, սակայն վերջինս դահլիճում այդ պահին ներկա չէր:
Նիկոլ Փաշինյանին, ով դահլիճում հետևում էր քննարկմանը, դուր չեկավ այդ հանգամանքը, որ զեկուցողը դահլիճում ներկա չէ։
Ինչից հետո Անդրանիկ Քոչարյանն ամենայն հավանականությամբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում տալու նպատակով մոտեցավ Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինը ակնհայտ անհամաձայնություն ցուցաբերող շարժումներով դժգոհություն արտահայտեց և դուրս եկավ ԱԺ նիստերի դահլիճից։
Նշենք, որ նիստը չի շարունակվում, չնայած այն համգամանքին, որ նախատեսված էր 20 րոպե ընդմիջում: