00:00:00

Այսօրվա կեղծ մտքերը, մանիպուլյատիվ հայտարարություններն ու ստերը ոչնչով չէին տարբերվում նախկինում հնչեցվածներից․ Արտակ Զաքարյան

10:00, 12 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Երբ քո երկրի դժբախտությունների, կապիտուլյացիայի, մարդկային ու տարածքային կորուստների, ձախողումների և կործանարար ստերի  հեղինակներից հարցազրույց ես վերցնում՝ արժե ռեպորտաժի սկզբում նշել, թե քանի հրապարակային սուտ, հակասություն և կեղծիք է հնչեցրել այդ անձը՝ իր պաշտոնավարման ընթացքում: 

Զորօրինակ՝ «...մեր զրուցակիցն իր պաշտոնավարման ընթացքում հնչեցրել է 2856 սուտ տեղեկություն, 319 ինքնահակասություն և 153 կեղծ կամ մանիպուլյատիվ մեկնաբանություններ, սակայն մենք դեռևս շարունակում ենք նրան հարցեր ուղղել»: 

(Թվերը պայմանական են, կարող է ավելի շատ լինել): 
Այսօրվա կեղծ մտքերը, մանիպուլյատիվ հայտարարություններն ու ստերը ոչնչով չէին տարբերվում նախկինում հնչեցվածներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր