00:00:00

Գալյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին և ԵՄ անդամ պետությունների դեսպաններին

18:33, 11 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին և ԵՄ անդամ պետությունների դեսպաններին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանն ու անդամ պետություններին՝ ամուր գործընկերության համար։

Նախարարը նշել է, որ ոլորտային բարեփոխումները ոչ միայն ներքին օրակարգի մաս են, այլև մեր իրավական դաշտը և ինստիտուտները եվրոպական չափանիշներին մոտեցնելու շոշափելի քայլ՝ դրանով իսկ ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները, պահպանելով իրավունքի գերակայությունը և ապահովելով մարդու իրավունքների պաշտպանությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին․

ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական ձևաչափերին, ներառյալ՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Փուլ II» ծրագրի իրականացման գործընթացին, ինչի արդյունքում պետական բյուջե է փոխանցվել վերջին փոփոխական տրանշը՝ 5.5 միլիոն եվրոյի չափով,

ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին և գործողությունների ծրագրի կատարման պատրաստակամությանը,

Սահմանադրական բարեփոխումներին,

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի գործունեությանը,Դատավարությունների թվայնացմանը,

Դատավորների՝ կարգապահական վարույթներով կայացված որոշումների բողոքարկման մեխանիզմների ամրապնդմանը,

Անձնական տվյալների պաշտպանության նոր և անկախ մարմնի ձևավորմանը,

ՄԻՊ ոլորտի հիմնական խնդիրների հասցեագրմանը, ներառյալ՝ խտրականության կանխարգելմանն ու դրա պաշտպանությանը։

Սրբուհի Գալյանը ներկայացրել է նաև մի շարք ոլորտներում իրականացված օրենսդրական փոփոխությունները։

Հանդիպման ավարտին նախարարը նշել է, որ Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում գործընկերությունը Եվրոպական միության և դրա անդամ պետությունների հետ։
Հանդիպմանը ԵՄ անդամ երկրների դեսպանները հարցեր են ուղղել նախարարին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր