Գյումրու ավագանու հերթական նիստը սկսվելուն պես կես ժամ ընդմիջում գնաց քվորումի բացակայության պատճառով։ Բանն այն է, որ ավագանու նիստը իրավազոր է, երբ մասնակցում է ավագանու պարզ մեծամասնությունը, այսինքն 17 անդամ։ Նիստին ներկայացել են 16-ը։ ՔՊ-ն բացակայում է ամբողջ կազմով։
33-ից 14 մանդատ ՔՊ -ինն է։ 19-ը մյուս չորս խմբակցություններին։ Վարդան Ղուկասյանը եւ ավագանու անդամներից մեկը անազատության մեջ են։ Մնացած 17-ից այսօր բացակայում է Մեր քաղաքը դաշինքից Նարեկ Միրզոյանը։