Ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող քառօրյա օպերատիվ հավաքները։
Հավաքի մասնակիցներին հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարն անդրադարձել է զինված ուժերում ընթացող բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։