00:00:00

Վարդան Ղուկասյանը դեռևս առանց բուժօգնության է ՔԿՀ-ում, Աննա Վարդապետյանը լռում է. Փոստանջյանը՝ Գլխավոր դատախազությունում

10:54, 10 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ գտնվում է ՀՀ գլխավոր դատախազությունում։ Նա նշեց, որ իր պաշտպանյալին դեռևս չի տրամադրվում բուժօգնություն, չնայած նրան, որ նոյեմբերի 6-ից Ղուկասյանը դիմում-պահանջ է ներկայացրել պատկան մարմիններին։

Փոստանջյանը նշեց, որ արդեն մի քանի նամակ է ուղարկել տիկին դատախազ Աննա Վարդապետյանին։ «Քար լռություն է։ Նա լավ տեղյակ է այդ մասին, բայց նման միջնորդության պայմաններում Վարդան Ղուկասյանը շարունակում է գտնվել Երևանի ՔԿՀ-ում»,– ասաց Փոստանջյանը՝ շեշտելով, որ պետական ատյանը պարտավոր է միջնորդություններին ընթացք տալ։

Փոստանջյանը նշեց, որ շուրջ 22 օր իր պաշտպանյալը գտնվում է ապօրինի կալանքի տակ։ 

Փոստանջյանին տեղեկացրեցին, որ դատախազը տեղում չէ։ Նա պնդեց, որ փոխարինող նրան հանդիպի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր