00:00:00

Թուրքիան կամ Ադրբեջանն ազդել են Փաշինյանի վրա՝ փոխելու եկեղեցու շուրջ հնչող պատմական նարատիվը. Կարապետյան

18:55, 08 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

Երբ մտածում էինք, թե ինչու է նա այս ամենը անում եկեղեցու դեմ, կարծում ենք, որ նա Թուրքիայից և Ադրբեջանից տեղեկություն է ստանում` եկեղեցու նարատիվները փոխելու, Ցեղասպանությունը մոռանալու և եկեղեցու նոր առաջնորդ ունենալու կարգադրանքով, որպեսզի խաղաղության գործարքի գնա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ մենք զգում ենք, որ նա ուզում է փոխել եկեղեցու առաջնորդին, հետո՝ փոփոխել եկեղեցու նարատիվները և ստիպել մեր ժողովրդին մոռանալ այն ամենը, ինչ մեր նախնիները արել են մեր քրիստոնեական կրոնի համար: Այս մասին Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ սա այն է, ինչ մենք պետք է ցույց տանք մեր հասարակությանը, որ սա է նրանց գործելաոճը։ Նրանք ուզում են ոչնչացնել ողջ պատմական ճշմարտությունը ինչ-ինչ  պատճառներով։ Պատճառը, իբրև թե,  խաղաղություն ունենալն է, բայց մենք չենք կարող։ Մենք պատրաստ ենք խաղաղության, բայց մեկուկես միլիոն մարդ արդեն սպանվել է։ Նրանք սպանվել են իրենց կրոնի համար Օսմանյան կայսրությունում։ Թուրքիան պետք է ընդունեն դա, որովհետև դրանից հետո մենք կապրենք ավելի խաղաղ տարածաշրջանում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր