00:00:00

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ Ադրբեջանը հիմա չի կրակում, քանի որ ինչ ուզում են՝ Նիկոլ Փաշինյանը տալիս է

13:21, 08 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Մարդիկ չունեին փորձ, չունեին գիտելիքներ, բայց հագել էին մի կոստյում, որը, հաստատ, իրենց վրայով չէր, «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ընկավ Արցախը։

«Անճարության մի զգացողություն էր, որ դու տեսնում ես՝ ամեն ինչ կորցնում ես, քո հայրենիքը կորցնում ես»,- նշել է նա։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ Ադրբեջանը հիմա չի կրակում, քանի որ ինչ ուզում են՝ Նիկոլ Փաշինյանը տալիս է։

ՀՀ 2-րդ նախագահը չի հավատում որևէ խաղաղության, որն ամրագրված չէ երաշխիքային ինչ-որ մեխանիզմներով։

Հարցազրույցը հեռարձակվելու է նոյեմբերի 9-ին՝ ժամը 21։00-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր