00:00:00

Փաշինյանը երևի թե Դուշանբեում ինչ-որ պայմանավորվածություն էր ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ․ Սարգսյան

19:54, 07 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը չի կարողացել սկզբից մանրամասն տիրապետել բանակցային գործընթացին, զուտ փաստաթղթեր ընթերցելով դժվար է համոզվել, թե այդ փաստաթղթերը ուր են տանում կողմերին։ Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այնուհետև, երևի թե արդեն Դուշանբեում ինչ-որ պայմանավորվածություն էր ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ, քանի որ դրանից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք սկսեցին ինձ շատ խիստ անհանգստացնել։ Որո՞նք էին դրանք։ Ինը տարի շարունակ համախանախագահներն ու նաև ԵԽ անդամ երկրների ԱԳ նախարարները կրկնում էին այն, ինչ ասում էին համանախագահները՝ խնդիրը պետք է լուծվի հայտնի երեք սկզբունքների հիման վրա։

Բայց, չգիտես ինչու, 2019-ի սկզբին փոխեցին այդ դիրքորոշումը, և բնական է՝ Հայաստանի համաձայնությամբ, ու գրեցին, որ խնդիրը պետք է լուծվի արդարության սկզբունքով։

Ինձ համար դա շատ մեծ ազդակ էր, որ վտանգը մոտենում է։ Շատ պարզ պատճառով։ Երեք սկզբունքները միջազգայնորեն ճանաչված էին, իսկ արդարության սկզբունքը շաը հարաբերական է, մեզ համար կարող էր արդար լինել, մի կողմի համար անարդար։ Այստեղ այնքան վիճելու տեղ կա։ Կարծում եմ, որ դա արվել է Ադրբեջանի խնդրանքով, պահանջով, որովհետև նախկինում միշտ  այդպիսի փորձեր եղել են։ Բայց այստեղ երևի առևտուր էր կայացել՝ այո, մենք դրան կհամաձայնենք, բայց դու էլ մի կրակիր սահմանի վրա»:

Սարգսյանը նաև հավելել է. «8-9 ամիս առաջ ես տեսել եմ 2019-ին Արցախի հարցով համանախագահների առաջարկած այն փաստաթուղթը, որ Նիկոլ Փաշինյանը թաքցնում է հայ ժողովրդից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր