00:00:00

Բաքվում շարունակվել է Արցախի ղեկավարների շինծու գործերով կեղծ դատավարությունը

16:21, 07 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Այսօր Բաքվի զինվորական դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և հայ մյուս գերիների դեմ հարուցված կեղծ գործերով շինծու դատական նիստը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հատուկ հանձնարարությունների գծով գլխավոր դատախազի օգնական Տուգայ Ռահիմլին ներկայացրել է իբրև թե Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի վերաբերյալ որոշ ՛՛փաստաթղթեր և ապացույցներ՛՛։

Մեղադրող կողմը Դավիթ Բաբայանին մեղադրել է, իբր, 1998-2023 թվականներին կատարված ՛՛հանցավոր արարքների մեջ՛՛։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր