00:00:00

Մերձավանում լարված իրավիճակ է․ բողոքի ակցիա է պլանավորվում

15:58, 07 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

«Իշխանություն» լրատվականին Մերձավանից հայտնում են, որ Ախտոյանների ընտանիքը մտադիր է վերադառնալ, ինչի հետևանքով համայնքում կրկին մթնոլորտը լարվել է: Հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը․

«Այս տեղեկությունների ֆոնին, Վալոդյա Գրիգորյանի մերձավորները և գյուղի բնակիչներ մտադիր են կիրակի օրը բողոքի ակցիա իրականացնել Մերձավանում՝ պահանջելով պատասխանատու կառույցներից միջոցներ ձեռնարկել համայնքի անվտանգության և հասարակական կարգի ապահովման ուղղությամբ։

Բնակիչների փոխանցմամբ՝ իրենց նպատակն է կանխել հնարավոր լարված իրավիճակները և ապահովել, որ համայնքը վերադառնա բնականոն կյանքին։ Իսկ դա հնարվոր է միայն այն դեպքում, երբ Ախտոյան ընտանիքն առհավետ հեռանա Մերձավանից:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության կազմակերպիչների մեջ շոշափվում է նաև ՔՊ-ական Մհեր Ախտոյանի անունը»,- հավելել է լրագրող Լիա Սարգսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր