00:00:00

Բռնապետի իրական թշնամին Խորենացին ու Մաշտոցն է, ինքն իրենց հետ է կռիվ տալիս․ քաղաքագետ

19:03, 06 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

 

«Ինչի համար է նորաթուխ բռնապետը պայքարում մեր անցյալի հետ։

Մեր անցյալը` պատմությունը, մշակույթը, լեզուն, եկեղեցին բռնապետի թշնամիներն են, որովհետեւ այդ ամենը ձեւավորում է Հայրենիքի մասին մեր պատկերացումները։

Հայրենիքի մասին եղած պատկերացումներից բխում է, թե ինչն է լավ, ինչը վատ, ինչն է բարին, ինչը` չարն, ինչ է հերոսություն, հայրենասիրություն, իսկ ինչն` ուրացում։

 
 
Ըստ այդ պատկերացումների, բռնապետն ուրացող է եւ դրա համար պետք է ռեւիզիայի ենթարկել հենց այդ պատկերացումները։ Եթե դրանք մերժվում են, ուրեմը բռնապետը ոչինչ է՛լ չի ուրացել եւ դնելով Աթաթուրքի ցիլինդրն, իրեն կարող է պատկերացնել մեծ ռեֆորմատոր` Աթաէրմենի։

Բռնապետի իրական թշնամին Խորենացին ու Մաշտոցն, ինքն իրենց հետ է կռիվ տալիս»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր