00:00:00

Նախատեսվում է քննարկել Ադրբեջանի տարածքով այլ տեսակի բեռների տեղափոխման հնարավորությունները․ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն

17:56, 06 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Ռուսաստանից Հայաստան առաքված ռուսական ցորենի առաջին խմբաքանակը՝ 1050 տոննա ընդհանուր քաշով, ժամանել է Հայաստան Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

 

«Բեռը, որը տեղափոխվել է 15 հացահատիկային վագոններով, անցել է Ադրբեջանի տարածքով և հատել Վրաստան–Հայաստան պետական սահմանը։ Հացահատիկը կմատակարարվի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Դալարիկ կայարան։

Նոր լոգիստիկ ծառայության գործարկումը հնարավոր է դարձել այն որոշման արդյունքում, որով վերսկսվել է բեռնափոխադրումների իրականացումը դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ Սա նման փոխադրումների առաջին փորձն է 1990-ականներից ի վեր։

Մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսվում է այս երթուղով առաքել ևս 132 վագոն ցորեն։ Բացի դրանից, նախատեսվում է քննարկել նաև այլ տեսակի բեռների տեղափոխման հնարավորությունները»,-ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր