00:00:00

Երևանում ընդունված բանաձևին հայ պատգամավորների միանալը դժգոհություն է առաջացրել Վրաստանում, դրա հետևանքները ոչ միայն քաղաքական են, այլև տնտեսական. Դանիելյան

20:27, 03 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

Իշխող ուժի պատգամավորները Եվրանեսթի շրջանակներում կողմ են քվեարկել հակավրացական բանաձևի, որով հարցականի տակ է դրվում վրացական իշխանության լեգիտիմությունը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երևանում ընդունված բանաձևին հայ իշխանական պատգամավորների միանալը դժգոհություն է առաջացրել Վրաստանում։

Առանց այդ էլ, վերջին շրջանում վրացական կողմի հետ հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն թվում՝ չնայած պատկան մարմինների հավաստիացումներին, թե ամեն ինչ կարգին է։

Դրա հետևանքները ոչ միայն քաղաքական են, այլև տնտեսական։ Վրաստանի հետ առևտրային և տնտեսական կապերի զարգացումը մեր պետության համար ունի ռազմավարական նշանակություն։ Վրաստանի տարածքով իրականացվում են տարանցիկ բեռնափոխադրումներ դեպի երրորդ երկրներ։

Բնականաբար, այս քայլերն ունենալու են հետևանքներ, ինչից տուժելու է մեր տնտեսությունը, ծանր կացության մեջ են հայտնվելու տնտեսվարողները»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է հայ պատգամավորներին՝ «Եվրանեսթ»-ում ընդունված բանաձևի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր