00:00:00

Թալինի եկեղեցում պատրաստվում են Փաշինյանի այցին. առանց Արագածոտնի թեմի վարչական խորհրդի հետ խորհրդակցելու՝ ապամոնտաժման աշխատանքներ են սկսել

12:29, 03 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Թալինի համայնքապետարանն, առանց Արագածոտնի թեմի վարչական խորհրդի հետ խորհրդակցելու, սկսել է աշխատանքներ իրականացնել եկեղեցու բակում, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Արագածոտնի թեմը։

«Եկեղեցու տարածքի ցանկապատը համայնքապետարանը որոշել է առանց թեմի վարչական խորհրդին տեղյակ պահելու և առանց օրհնություն ստանալու՝ սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել և նորոգել։ Վաղ առավոտից սկսել են ապամոնտաժման աշխատանքներ։ Եկեղեցին՝ իր ողջ տարածքով, պատկանում է Մայր Աթոռին:

Թեմի վարչական խորհուրդը խիստ դատապարտում է այս արհամարհական վերաբերմունքը, թեև միշտ պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր ձեռք կմեկնեն եկեղեցու շինարարական աշխատանքների իրականացմանը»,- ասվում է հայտարարությունում։

Երկու կիրակի անընդմեջ Հովհաննավանքում կեղծ պատարագի մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի գնալու է Թալին՝ մասնակցելու Տեր Թադեի կողմից մատուցվող պատարագին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր