00:00:00

Փաշինյանի դատարկ «պատարագն» ու Կարապետյանի լեփ-լեցուն համագումարը

18:17, 02 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Past.am-ը գրում է․ «Շաբաթվա ամենաքննարկվող թեմաներից մեկը Հովհաննավանքում կարգալույծ քահանայի պատարագին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն էր: Չնայած իշխանությունների կիրառած վարչական ռեսուրսին, այսօր, նախորդ կիրակի օրվա պես, Հովհաննավանքում իշխանությունները կարողացել են հավաքել ընդամենը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը քպ֊ականներ էին ու ոստիկաններ, գրում է Past.am-ը։

Նույն ժամանակահատվածում Հայաստանի քաղաքական կյանքի համար կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Երևանում` Դվին հյուրանոցի մեծ դալիճում: Ըստ մեր աղբյուրների, կիրակի առավոտյան տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող կուսակցության հիմնադիր համագումարը, որը ոչ հրապարակային ֆորմատով է անցել և որևիցե կերպ չի լուսաբանվել: 

Բոլոր դեպքերում, մեր աղբյուրներից ստացված բացառիկ լուսանկարից պարզ երևում է, որ չնայած միջոցառման չլուսաբանվող և ոչ հրապարակային լինելուն, Սամվել Կարապետյանի կուսակցության համաժողովին հավաքվածների թիվը զգալիորեն գերազանցել է Հովհաննավանքում վարչական ռեսուրսի կիրառմամբ անցկացվող «պատարագին»»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր