00:00:00

Նաթանիել Տրուբկին. Բաքվի եւ Երուսաղեմի մերձեցման դարաշրջանը, հավանաբար, մոտենում է ավարտին

20:06, 01 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Բավքում նոյեմբերին նախատեսված  Եվրոպացի ռաբբիների կոնֆերանսը չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Պատճառը՝ վրդովմունքի ալիքը եւ հանդիպումը խափանելու սպառնալիքը Թուրքիայից եւ Իրանից։ Այս մասին Facebook սոցցանցում գրել է Երեւանում «Հրեական տան» ստեղծող, լրագրող Նաթանիել Տրուբկինը։

«Կոնֆերանսը պետք է դառնար պատմության մեջ առաջին նման միջոցառումը իսլամական աշխարհում՝ եվրոպական 600 ռաբբիների, ինչպես նաեւ Իսրայելի գլխավոր ռաբբիների եւ նախարարների մասնակցությամբ։ Եվ քաղաքական բանավեճով՝ Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի հնարավոր միանալու մասին։

 

Բայց այդ պատմությունն այլ ավարտ ունեցավ։ Նոր մերձավորարեւելյան իրողություններում Ալիեւը ստպված է ընտրություն կատարել՝ ցանկանո՞ւմ է արդյոք նախկինի պես լինել Իսրայելի միակ գործընկերը տարածաշրջանում, թե՞ թյուրքական բլոկի մի մաս, որտեղ սերտ հարաբերությունները հրեաների հետ ակնհայտ անարգանք են։

 

Բաքվի եւ Երուսաղեմի մերձեցման դարաշրջանը, հավանաբար, մոտենում է ավարտին։ Հաջորդ քայլը Երեւանինն է. հենց հիմա  նա շանս է ստանում կառուցել փոխշահավետ հարաբերություններ Իսրայելի եւ արեւմտյան հրեության հետ։ Առանց միջնորդների և հենց Հայաստանի բիզնես շահերից ելնելով»,- նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր