00:00:00

Թուրքիան կարևոր դեր ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում․ Էստոնիայի ԱԳ նախարար

16:05, 01 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի դերի մասին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Նա նշել է, որ Թուրքիան շատ կարևոր դեր է խաղում տարածաշրջանում կայունության ապահովման գործում.

«Անցյալ շաբաթ ես այցելեցի Ադրբեջան։ Թուրքիան նաև ակտիվորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և կայունության ապահովման գործընթացին, ինչպես նաև ռազմավարական առևտրային միջանցքներում ներդրումներին։ Մենք համագործակցում ենք Թուրքիայի հետ բոլոր ոլորտներում՝ և՛ երկկողմանի, և՛ մի շարք այլ տարածաշրջաններում»,-ասել է Ցահքնան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր