00:00:00

Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների կեղծ գործերով շինծու դատավարությունը

18:49, 31 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

Բաքվում հայտարարել են, որ ավարտել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների (բացառությամբ Ռուբեն Վարդանյանի-խմբ.) և մյուս գերիների այսպես կոչված «դատավարությունը»:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հաջորդ կեղծ դատական նիստում, որը նախատեսված է նոյեմբերի 3-ին, կողմերը կներկայացնեն իրենց մեղադրանքները։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների շինծու գործերով կեղծ «դատավարությունը»:

Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նշենք նաև, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր