Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր թվիթերյան էջում գրառում է արել, որտեղԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «միջուկային չարաճճի»՝ վերջինիս կողմից միջուկային զենք փորձարկելու որոշումից հետո։
«Այս նույն չարաճճին վնասում է Իրանի խաղաղ միջուկային ծրագրին և սպառնում է նոր հարձակումներով երկրի օբյեկտների վրա, որոնք ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո են, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,-նշել է Իրանի արտաքին գործերի նախարարը: