00:00:00

Իրանն ակտիվորեն բարձրացնում է Ադրբեջանի հետ սահմանի բացման հարցը

16:48, 31 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի և Ադրբեջանի նախագահի միջև յուրաքանչյուր հանդիպման, ինչպես նաև՝ երկու երկրների պաշտոնյաների միջև յուրաքանչյուր այցի և հանդիպման ժամանակ բարձրացվել է սահմանի ուղևորատար երթուղու փակ լինելու հարցը։

 

Ըստ IRNA-ի՝ նախարարը նշել է, թե Բաքուն հայտարարել է, որ փակ են Ադրբեջանի բոլոր սահմանները, ոչ միայն՝ Իրանի հետ սահմանը։

 «Ադրբեջանը խոստացել է վերանայել իր որոշումը, և մենք դեռ սպասում ենք։ Այս սահմանի բացումը Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների հիմնական հարցերից մեկն է»,- նշել է Արաղչին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր