00:00:00

Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի կալանքը փոխվեց տնայինով․ կիրառվեց 1 մլն դրամ գրավ

13:37, 31 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի  հորեղբայր Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, բացակայելու արգելքով և 1 մլն դրամ գրավով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ձերբակալվել են անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսը՝ Ապիջան Սարգսյանը և Արսեն Ղուկասյանը։ Ավելի ուշ Սարգսյանին ազատ են արձակել, իսկ Ղուկասյանին՝ ոչ։

Նրանց մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիային քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։

Հոկտեմբերի 7-ին Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել էր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր