00:00:00

Տավուշի մարզպետը վստահեցնում է՝ Կիրանցից արտագաղթ չի եղել

11:33, 31 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Կիրանցի դպրոցում այս պահին 37 աշակերտ է սովորում, 5 երեխա էլ նախակրթարան է հաճախում, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Մարզպետը վստահեցնում է՝ Կիրանցից արտագաղթ չի եղել, այս պահին էլ 53 տուն է կառուցվում։

Ղալումյանը չպատասխանեց հարցին, թե Կիրանցում քանի՞ ընտանիքի փոխհատուցում տրվեց ու որքա՞ն։

«Դա գաղտնի տեղեկատվություն է, հրապարակման ենթակա չէ»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր