ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, թե լավ են արել, որ Հովհաննավանքում փակել էին երիտասարդի բերանը, ով Ստեփան Ասատրյանին ասում էր, որ իրավունք չունի պատարագ մատուցելու։
«Այո՛, եկեղեցում չի կարելի բղավել, որովհետև դա Աստծո տունն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Բայց, ըստ Սիմոնյանի, կարելի է ծափ տալ եկեղեցում։ Նրա խոսքով՝ ՔՊ-ականներն այդ օրը ծափ են տվել Աստծուն։
Երբ լրագրողներն ասացին, որ Աստծուն ծափ չէին տալիս, այլ՝ Նիկոլ Փաշինյանին, նա շրջանցեց հարցը. «Կրկնում եմ՝ եկեղեցում բղավել չի՛ կարել, չի՛ կարելի եկեղեցին վերածել քաղաքական միտինգի»։