00:00:00

Վաշինգտոնի համաձայնագրից հետո Պուտինը զանգահարեց ինձ և ասաց, որ դա ապշեցուցիչ իրադարձություն էր. Թրամփ

17:19, 29 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում դարձյալ անդրադարձել է Հայաստանին ու Ադրբեջանին և հայտնել, որ երկու երկրների միջև միջև խաղաղության ձեռքբերումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է իրեն։

Նա, մասնավորապես, նշել է. «Պուտինը զանգահարել է ինձ և ասել, որ դա զարմանալի է, պարզապես անհավանական։ Մենք չէինք կարողանում կանգնեցնել այդ պատերազմը երկար տարիներ»:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ իրեն դա հաջողվել է:

Թրամփն ընդգծել է, որ խաղաղություն է ձեռք բերվել Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումից հետո: Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ սկզբում ղեկավարները հեռավորություն են պահպանել, բայց «աստիճանաբար մտերմացել են և խաղաղություն կնքել»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր