00:00:00

Ալեն Սիմոնյանը և ԵԽ փոխնախագահն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին

16:22, 29 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարջիին եւ Եվրանեսթ ԽՎ համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին:

ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է նրանց այցը Հայաստան եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի անցկացումը Երեւանում: Եվրոպացի պաշտոնյաներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին վեհաժողովի 12-րդ նստաշրջանի աշխատանքը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել վեհաժողովի աշխատանքներին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2025/10/29/174731

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր