00:00:00

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրոպական Միության միջև երկկողմ օրակարգի շուրջ

12:32, 29 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկինեի և Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակության հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական Միության միջև երկկողմ օրակարգի շուրջ՝ ողջունելով Գործընկերության օրակարգի շուրջ բանակցությունների ավարտը, և քննարկել են վերջինիս ընդունման ժամկետները։

Ընդգծվել է, որ ակտիվ քաղաքական երկխոսությունը և բարձր մակարդակի փոխայցելությունները զգալի առաջընթաց են ապահովել Հայաստանի և Եվրոպական Միության միջև գործընկերության խորացման հարցում: Երկուստեք  շեշտվել է տնտեսական և տրանսպորտային կապակցվածությունը խթանելուն ուղղված փոխշահավետ նախագծեր իրականացնելու կարևորությունը, որոնք կարող են հավանության արժանանալ և ամրապնդվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությամբ, ինչպես նաև օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններով:

Քննարկվել են նաև մի շարք ոլորտներում համագործակցությանը, մասնավորապես՝ ներկայիս հիբրիդային սպառնալիքների հաղթահարման մեխանիզմներին առնչվող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր