00:00:00

Այն, որ ադրբեջանական բшնտում հայերի «պաշտպանությունը» արդեն իսկ սյուրռեալիստական ժանրի դրսևորում է, այլ կարծիք պարզապես չի կարող լինել․ Թանդիլյան

17:55, 28 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվում ընթացող շինծու դատական ֆարսը շարունակվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Ադրբեջանական կողմը այս անգամ «հանրային պաշտպան» է ներկայացրել Էմիլ Բաբիշով անունով ոմն մեկի։

Փաստորեն, այս հակահայ քաղաքական շոուին ևս մի դերակատար է ավելանում։

Այն, որ ադրբեջանական բանտում հայերի «պաշտպանությունը» արդեն իսկ սյուրռեալիստական ժանրի դրսևորում է, այլ կարծիք պարզապես չի կարող լինել։

Ամբողջ աշխարհը հասկանում է, որ սա մեկ մարդու քաղաքական ինքնահաստատման փորձ է հայ ժողովրդի հաշվին։ Եվ այն, որ սա մեկ մարդու քաղաքական պատվեր է՝ ոչ մեկի մոտ ոչ մի կասկած չի առաջացնում։

Եվ այդ մեկ մարդը ․․․ հայտնի է, թե ով է»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր