Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն արժանացել է Սլովակիայի առաջնության սեպտեմբերի լավագույն գոլի մրցանակին։
Սլովակիայի առաջնության 8-րդ տուրում «Սլովանը» Բրատիսլավայում մրցել էր «Դունայսկա Ստրեդայի» հետ եւ հաղթել 3:2 հաշվով։
10-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանն էր բացել հանդիպման հաշիվը գեղեցիկ գոլով։