00:00:00

Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ ՀՀԿ երիտասարդներն ակցիա կանցկացնեն

17:33, 28 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

ՀՀԿ երիտասարդական և ուսանողական կառույցներից հայտարարում են, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 13:30-ին Ազգային ժողովի դիմաց տեղի կունենա քաղաքացիական բողոքի ակցիա՝ նվիրված Հայաստանում քաղաքական բանտարկյալներին և Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին։

«Ակցիայի համար առիթ է հանդիսանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի մեկնարկող պլենար նիստը։

ՀՀԿ երիտասարդական և ուսանողական կառույցների նախաձեռնությանը միացել են այլ քաղաքական ուժերի և հասարակական միավորումների երիտասարդներ։

Հրավիրում ենք բոլորիդ ճշմարտության և արդարության ձայնը բարձրացնելու։

Եվրոպական միությունից և այլ երկրներից ժամանած պատվիրակները պարտավոր են ոչ միայն իմանալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին ողջ ճշմարտությունը, այլեւ վերաբերմունք արտահայտել Հայասատանում շարունակվող բռնաճնշումների մասին։

Ազատությու’ն բոլոր քաղբանտարկյալներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր