00:00:00

Միջոցառման ժամանակ քաղաքական կոչեր, ընտրություների հետ կապված ոչ մի հարց չի քննարկվել. Խուդաթյանը՝ քարոզարշավը խախտումներով սկսելու մասին

12:05, 28 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Մենք Վաղարշապատի ընտրությունների քարոզարշավը մեկնարկել ենք օրենքով սահմանված ժամկետներում, օրենքով սահմանված կարգով, մի օր առաջվա միջոցառումը քարոզչական բնույթի չի եղել, այն ամենամյա միջոցառում է և դրան ներկա են եղել տարբեր ուժերի ներկայացուցիչներ, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ միջոցառման ժամանակ քաղաքական կոչեր, ընտրություների հետ կապված ոչ մի հարց չի քննարկվել.«Եղել է համայնքային միջոցառում, որին մասնակցել է համայնքի ղեկավարը և Արմավիրի մարզպետը»։

 Իսկ ինչ վերաբերում է ընտրական հանձնաժողովների անդամների մասնակցությանը քարոզարշավին՝ Խուդաթյանը նշեց, որ խոսքը միայն ֆեյսբուքյան հրապարակումներով կիսվելուն է վերաբերում.

«Ենթադրաբար, «Հետքի» հոդվածի մասով եք հարցնում, պետք է իմ տարակուսանքը հայտնեմ «Հետքի» իմ գործընկերներին, քանի որ նույն բանն արձանագրել են նաև այլ քաղաքական ուժերի մոտ։ Առնվազն քարոզչական այս փուլում արդար չէ այդ հոդվածը պարբերաբար հրապարակելը՝ Արգիշտի Մեխակյանի նկարով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր