00:00:00

Աննա Վարդապետյանը ստացել է Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբանի դիմումը. քննարկման փուլում է

10:32, 28 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը քիչ առաջ է մուտքագրվել Դատախազություն։

«Դիմումը ներկայում գտնվում է քննարկման փուլում»,- այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Փաստաբանը բաց նամակով դիմել էր գլխավոր դատախազին՝ խնդրանքով՝ վերանայել իր պաշտպանյալ Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված կալանքը։ Նամակում փաստաբանը հղում է կատարում ընտանիքում ստեղծված ծանր իրավիճակին՝ նշելով, որ Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը երեխայի ծնվելուց հետո կտրուկ վատթարացել է, ինչը պահանջում է անհապաղ մարդասիրական արձագանք և դատախազական միջամտություն։

Ավելի ուշ Ալեքսանյանը հայտնեց, որ Ալեքսանդր Կոչուբաեւի կինն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է՝ ծայրահեղ ծանր վիճակում, գտնվում է արհեստական շնչառության պայմաններում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր